Ճանապարհ դեպի Գյումրի

Արատեսին է փոխարինում հայաստանի երկրորդ մայրաքաղաքը: 2 օր հանգստից հետո մեզ էր սպասում Գյումրին: Ճանապարհը ավելի հետաքրքիր էր դարձնում գնացքը: Ճամփա ընկանք հին գնացքով: Գնացքը նույնպես ունի իր հետաքրքրությունները: Օրինակ` ձեռք ես բերում նոր ծանոթներ: Պետք է իմանալ պահել բարձր տրամադրությունը, և այնպես ճամփորդել, որ նույնիս անծանոթը ասի. — «Տո ես ձեր հետ գնացքով մինչև Ամերիկա էլ կգայի»:

Գյումրիում է հիմնվել առաջին հայկական թատրոնը և ցուցադրվել առաջին օպերան: Գյումրին համարվում է Հայաստանի մեծությամբ 2-րդ քաղաքը՝ զիջելով միայն մայրաքաղաք Երևանին:

Գյումրու մասին ամենահին հիշատակությանը հանդիպում ենք Քսենոֆոնի «Անաբասիս»ստեղծագործության մեջ: Նա անցնելով Շիրակի դաշտավայրով, տեսել է, որ մարդիկ կավից մեծ կարասների մեջ ինչ-որ բան են պահում. դա պաղ ջուր է եղել, վրան էլ՝ գարի:

Կարծում եմ անհնար էր զբոսնել հին քաղաքում առանց ալկոհոլ, քանի որ այն արթնացնում է զգացմունքները և միաձուլում է քեզ հինավուրձ պատերի հետ:

Օրը շատ հագեցած էր, շատ զբոսնեցինք քաղաքով, տեսանք հայտնի տեղեր, որտեղ նկարահանվել էին մի շարք ֆիլմեր` «Տխուր փողոցի լուսաբացը», «Ուրախ ավտոբուս»,«Եռանկյունի», «Հեղնար աղբյուր», «Կտոր մը երկինք» և այլն:

Կանգ առանք կենտրոնական հատվածում գտնվող հայտնի սննդի վայրում, մի փոքր հանգստացանք և արդեն ժամանակն էր լքելու քաղաքը, գնացքը մեզ էր սպասում:

Վայելելով վերջին րոպեները, վերջապես հասանք կայարան, նստեցինք գացքը և ուղևորվեցինք: Բարձր տրամադրությունը ապահովված էր, բայց էլ ի՞նչ ճանապարհորդություն առանց սուր զգացողությունների և սիրո: Այդ երկուսը տիրում էին մեր վագոնում: Փոքրիկ միջադեպ եղավ գնացքում, կռիվը անխուսափելի էր, բայց քանի որ նաև սերն էր տիրում պատերի ներսում, դա չեղավ, և բոլորս ուրախ և զվարթ հասանք Երևան:

Շնորհակալություն ճանապարհորդությունը կազմակերպողներին և բոլոր մասնակիցներին:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы